Ընդլայնված սևծովյան տարածաշրջանն իբրև քաղաքական և ռազմավարական ամբողջություն ավելի մեծ է, քան իր իսկ առանձին մասերի հանրագումարը, և գտնվում է միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների աշխարհառազմավարական լեգիտիմ շահերի կիզակետում: Փաստն այն է, որ տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ պակասում է Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում համընդհանուր համաձայնության և նպատակաների մասին հստակ պատկերացումը. չկա որևէ երկարաժամկետ քաղաքական կամ քաղաքական-ռազմական համընդհանուր բանաձև, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը, չնայած առկա սառեցված հակամարտություններին, տնտեսական և անվտանգության մարտահրավերների տարբեր ընկալումներին, զարգացած տարածաշրջանային ինստիտուտների պակասին, քաղաքակրթական և մշակութային տարաձայնություններին և այլն: Ուստի, Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ աճող քննարկումները պայմանավորված են հետևյալ հիմնական գործոններով.
- Հավաքական անվտանգության և ժողովրդավարական ինտեգրացիայի բանաձևը կարող է օգնել խաղաղություն և կայունություն ապահովել այս տարածաշրջանում:
- Տարածաշրջանը մեծ կարևորություն է ներկայացնում էներգիայի մատակարարման և Կասպյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից դեպի եվրոպական շուկաներ էներգիայի տարանցման տեսակետից:
- Տարածաշրջանը հսկայական տնտեսական ներուժով մի մեծ շուկա է, որը մեծապես կշահի տարածաշրջանային ինտեգրացիայի արդյունքում:
Գիտաժողովը նպատակ ունի խթանել Ընդլայնված սևծովյան տարածաշրջան հասկացության վերաբերյալ քննարկումները` ներգրավելով միջազգային և տարածաշրջանային գիտական և քաղաքական շրջանակները, մեկտեղել տարբեր գնահատականներ ու տեսակետներ Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ` հող նախապատրաստելով քաղաքական-ռազմական հնարավոր ռազմավարության համատեքստում անվտանգության հեռանկարների քննարկման համար, ինչպես նաև քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարության համապատասխանությունը Ընդլայնված սևծովյան տարածաշրջան հասկացությանը և 2006թ. Ռիգայում հռչակված ՆԱՏՕ-ի ռազմավարությանը:
Գիտաժողովը հովանավորվում է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդերլանդնրեի թագավորության դեսպանատան կողմից:
Գիտաժողովի նյութերը Զեկույցների հրավեր Գիտաժողովի լուսանկարները
< կարդալ բոլորը
Կցվաձ Ֆայլեր:



