Welcome MESSAGE

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ (AIPRG) ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

AIPRG-ն ոչ-կուսակցական և ոչ-քաղաքական կազմակերպություն է, որն իրականացնում է հետազոտություններ Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև խրախուսում հասարակական մարտա-վարության խնդիրների շուրջ քննարկումների տարածումը: AIPRG-ն նպատակ ունի համախմբել Հայաստանի մասին գոյություն ունեցող համաշխարհային գիտական միտքը` միավորելով տնտեսագիտության, քաղաքագիտության, իրավունքի և պետական կառավարման բնագավառներում աշխատող ակնառու գիտնականների և փորձագետների: Իր հետազո-տությունների և գիտաժողովների միջոցով, խումբը համագործակցում է զարգացման գործակալությունների, միզագային ֆինանսական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների, անհատ հետազոտողների և քաղաքական գործիչների հետ:

AIPRG կազմակերպությունը գրանցված է որպես հասարակական կազմակերպություն Վաշինգտոնում, ունի գրասենյակ Երևանում և իր շուրջն է համախմբել մոտ քառասունից ավելի անդամներ ամբողջ աշխարհից:

AIPRG Բրոշյուր

LATEST CONFERENCE

2008-05-17

Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը

Գիտաժողովի մանրամասների, ինչպես նաև մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ծանոթանալ ստորև գտնվող 'Հայտերի ընդունման հրավեր'-ին:

մանրամասն>>

2008-01-14

Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռ

Ընդլայնված սևծովյան տարածաշրջանն իբրև քաղաքական և ռազմավարական ամբողջություն ավելի մեծ է, քան իր իսկ առանձին մասերի հանրագումարը, և գտնվում է  միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների աշխարհառազմավարական լեգիտիմ շահերի կիզակետում: Փաստն այն է, որ տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ պակասում է Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում համընդհանուր համաձայնության և նպատակաների մասին հստակ պատկերացումը. չկա որևէ երկարաժամկետ քաղաքական կամ քաղաքական-ռազմական  համընդհանուր բանաձև, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը, չնայած առկա սառեցված հակամարտություններին, տնտեսական և անվտանգության մարտահրավերների տարբեր ընկալումներին, զարգացած տարածաշրջանային ինստիտուտների պակասին, քաղաքակրթական և մշակութային տարաձայնություններին և այլն: Ուստի, Ընդլայնված սևծովյան  տարածաշրջանի վերաբերյալ աճող քննարկումները պայմանավորված են հետևյալ հիմնական գործոններով.

մանրամասն>>

2007-01-13

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները

1993թ.-ից մինչ օրս հայ-թուրքական սահմանը փակ է: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է արտաքին և ներքին ճնշումը` կապված հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ:
2007թ.-ի հունվարին կայացած գիտաժողովը, համախմբելով հետազոտողներին, քաղաքականության մշակողներին, միջազգային կազմակերպություններին և այլ շահագրգիռ խմբերին, քննարկեց հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հնարավոր օգուտները և կորուստները:
Գիտաժողովի նպատակն էր քաղաքականություն մշակողներին ներկայացնել վերլուծությունների շարք, օգուտներն առավելագույնի հասցնելու և կորուստները մեղմացնելու ուղիներ: Գիտաժողովի հովանավորներն են` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակա- լությունը, Եվրասիա հիմնադրամը և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապնվել մեզ հետ:

մանրամասն>>



AIPRG JOURNAL