Դասընթացներ / Դասընթաց 3

 Հայասատանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության ռազմավարություն. ուժերի հավասարակշռության տեսությունը և պրակտիկան ՀՀ անցյալի և ներկայիս պատմության մեջ

Դասախոսության շրջանակներում կներկայացվի ուժերի հավասարակշռության տեսությունը` հիմնվելով միջազգային հարաբերությունների տեսության մեջ առաջատար գիտնականների կողմից մշակված տարբեր մոտեցումների վրա: Տեսական մասում վերլուծվում է ուժերի հավասարակշռության տեսությունն ու պրակտիկան, ինչպես նաև միջազգային ՙանարխիկ հասարակության՚ համատեքստում փոքր պետությունների գոյատևման համար դրա անհրաժեշտությունը:
Այնուհետև կներկայացվեն ակնարկներ hայոց պատմությունից, երբ, հարևանների հետ ունենալով կայուն քաղաքական հարաբերերություններ, հայերը կարողանում էին պահպանել հզոր իշխանություն (տարբեր դինաստիաների ժամանակ): Երբ սկսեց խախտվել այդ հավասարակշռությունը, նրանք սկսեցին կորցնել  իրենց անկախությունը:
Վերոնշյալը կարող է ուղենիշ ծառայել ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս վերլուլուծություններում: Մենք կդիտարկենք այն փաստը, որ նման անհավասարակշռությունը արդեն իսկ ակնառու է, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անկախութլան և կայուն ապագայի համար: Դասախոսության այս մասը կհիմնվի Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի անդամների կողմից տրամադրված հետևյալ երեք աշխատանքային հոդվածների վրա:   


Ռիսկային գոտում Հայաստանի արտաքին քաղաքականությունը 
Ռիչարդ Կիրակոսյան

Համառոստագիր

Սովետական Միության փլուզմանը հաջորդած Հայաստանի անկախության  ձեռքբերումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը դիտվում էր որպես Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության հիմնական գործոն: Հիմնական ուշադրությունը բևեռվում է Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ձևավորման հասկացմանն ու մեկնաբանմանը, մինչդեռ մի շարք միտումներ  և գործոններ դուրս են մնում ուշադրության տիրույթից: Բացի այդ, շարունակվում է արդեն հնացած վերլուծական մոտեցումների օգտագործումը, որը սահմանափակվում է միայն ՙէթնիկական կոնֆլիկտ՚-ով և ազգայնականությամբ:
Հոդվածում արծարծված են այն երեք հիմնական միտումները, որոնք և ազդում են Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության ուղղության ձևավորման վրա: Դրանցից յուրաքանչյուրը կարևոր գործոն է հանդիսանում Հայաստանի ներպետական որոշումների համար:
Առաջին միտումը ձևավորվել է 9/11-ից հետո` անվտանգության ոլորտում դինամիկ փոփոխությունների և դրանից բխող ԱՄՆ-ի վարած ՙահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի՚ արդյուքնում: 9/11-ի հետ կապված հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ներկայումս ԱՄՆ-ն կարելի է համարել որպես կենտրոնական Ասիայի ռազմական ուժ, և այն պատմության մեջ առաջին անգամ ռազմական տեսանկյունից իր ներկայությունն է հաստատել հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրում:
Երկրորդ ուղղությունը կարող է ձևակերպվել որպես ՀՀ ՙռազմականացում՚, ինչը  նպաստում է ՀՀ քաղաքականության մեջ միլիտարիզացիայի գերիշխանությանը : Տվյալ պարագայում, քաղաքական քննարկումների հնարավորությունները զգալիորեն սահմանափակվեցին` նվազեցնելով ըդդիմադիր ուժերի հանդեպ հանդուրժողականությունը: Վերջինս սահմանափակեց քաղաքական այլընտրանքների ձևավորման հնարավորությունները և ազգային անվտանգության քաղաքականությունը դարձրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատանդ:
Երրորդ ուղղվածության հիմքում ընկած է Հայաստանի ազգային իշխանության  իրականության և հռետորության միջև եղած ընդլայնվող անջրպետը: Չնայած Հայաստանի դեռևս տպավորիչ ռազմական ուժի նկատմամբ ունեցած վստահությանը, Հայաստանի դիրքայնությունը` որպես տարածաշրջանի գերիշխող ռազմական ուժ, ժամանակավոր է: Միջին ժամանակահատվածային տեսանկյունից ելնելով Հայաստանի ուժայնությունը խոստումնալից չէ` հաշվի առնելով վերջինիս նվազող ռազմական հզորությունը` համեմատած Ադրբեջանում նույն գործոնի ուժեղացման միտման հետ: Ավելին, Հայաստանի համար մտահոգիչ է նաև ազգային ներուժը զարգացնելու ձախողումը հինգ կարևոր ոլորտներում` ժողովրդագրություն, պաշարներ, գիտություն և տեխնոլոգիա, գլոբալիզացիա և տնտեսություն, ինպես նաև կառավարում:
Այսպիսով, սույն հոդվածում փաստարկվում է Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության ՙվերադասավորման՚ հրատապ անհրաժեշտությունը` հաշվի առնելով այն նոր գործոնները, որոնք սպառնում են Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը:
  

Դեպի հայկական ազգային անվտանգության նոր հասկացություն
Ռիչարդ Կիրակոսյան
Հունվար 2005

Համառոստագիր

2001թ.-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններով պայմանավորված միջազգային անվտանգության բնագավառում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններից հետո Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը քիչ է հետազոտվել և վերագնահատվել: Սակայն վերջինսի անհրաժեշտությունը խիստ ակնհայտ է: Քանի որ Հարավային Կովկասի աշխարհագրական և քաղաքական դաշտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանի ազգային անվտանգության ավանդական հայեցակարգը արդեն չի կարողանում համընթաց շարժվել նոր սպառնալիքների և մարտահրավերների դեմ ուղղված քայլերի հետ: Մասնավորապես, չնայած, որ Հայաստանը ավելի քիչ է բախվում անմիջական ռազմական ագրեսիայի կամ հարձակողական որևէ սպառնալիքի հետ, 9/11-ի իրադարձություններով պայմանավորված տարածաշրջանային նոր իրականությունը նպաստում է նոր ռազմավարական միջավայրի ձևավորմանը` օժտված էական մարտահրավերով, ինչպես նաև` Հայաստանի համար իրական հնարավորություններով: Տվյալ հոդվածում կներկայացվի վերոնշյնալ 9/11-ով պայմանավորված նոր ռազմավարական միջավայրը, անդրադարձ կկատարվի մասնավորապես Հայաստանին վերաբրող առանցքային հիմնահարցերին: Չնայած հոդվածը քննադատական բնույթ է կրում, այն միևնույն ժամանակ նպատակաուղղված է ներկայացնելու Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի վերագնահատման նոր ուղղությունները: Նպատակը ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչների կարողությունների ընդլայնումն է, որոնց թվում են պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը և անվտանգության տնտեսությունը` Հայաստանի համար  ռիսկայնության նվազեցման և հնարավորությունների  ընդլայնման ակնկալիքով:


Քաղաքական ուժերի հավասարակշռություն, ժողովրդավարություն և զարգացում. Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության կառույցում
Խաչիկ Տեր-Ղուկասյան

Համառոտագիր

1991 թվականից սկսած եվրասիական աշխարհաքաղաքական հարթակում ի հայտ են եկել երեք տարածաշրջանային անվտանգության կառույցներ Սովետական Միության փլուզումից հետո` Եվրոպան, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկասը: Վերը նշված կառույցները հիմնված են բարեկամական/թշնամական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության կառույցների սկզբունքների վրա: Եվրասիայի նորաստեղծ տարածաշրջանային անվտանգության կառույցների ձևավորման հարցում օտարերկրյա ազդեցության ներթափանցման հետ մեկ տեղ առանցքային դեր է խաղացել պետականության կառուցման գործընթացը` ներառելով ազատ շուկայական տնտեսության ձևավորումը և կոմունիստական հասարակարգից անցումը` ժողովրդավարականի:
Երեք հարավ-կովկասյան ենկրների փոխազդեցությունների ուսումնասիրման համար օգտագործվել է տարածաշրջանային անվտանգության կառույցների (RSC) տեսությունը: Համաձայն հոդվածի, Հարավային Կովկասում գերիշխող են համարվում մրցակցության և թշնամության մոդելները: Մյուս կողմից, Հարավային Կովկասի տարածաշրջանում նկատվում է օտարերկրյա ուժերի ներթափանցում: Ըստ այդմ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը հիմնականում կախված կլինի ուժային հավասարակշռությունից:
Ինչպես պետք է ապահովվի զարգացման գործընթացը քաղաքական ուժերի հավասարակշռության պայմաններում: Ինչպիսի երկընտրանքներ կան: Քաղաքական ուժերի հավասարակշռության պայմաններում ինչպիսին է ժողովրդավարության դերը զարգացման գործընթացի արագացման հարցում: Հոդվածը կանդրադառնա վերը նշված հարցերին` Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության կառույցների ենթատեքստում կենտրոնանալով Հայաստանի վրա: