Դասընթացներ / Դասընթաց 2

 

Հայաստանի սոցիալական սեկտորի զարգացումը

 

Դասախոսության ընթացքում կքննարկվեն Հայաստանի սոցիալական սեկտորի զարգացման ներկայիս իրավիճակը, կլուսաբանվեն ժողովրդագրական միտումները, զբաղվածությունը, աղքատության և անհավասարության հիմնմախնդիրները, դրանց գնահատման մեթոդները, ինչպես նաև գնահատման հետ կապված բարդությունները: Կքննարկվեն նաև Հայաստանի սոցիալական ապահովության և թոշակային համակարգերը:

 

Դասախոսության ընթացքում կներկայացվեն նաև հետևյալ աշխատությունները`

 

 

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները Հայաստանում, AIPRG-ի հայեցակարգ

Գոհար Ջրբաշյան, Արա Խանջյան, Արմինե Մանուկյան և Ներսես Երիցյան

 

Սույն աշխատության նպատակն է ներկայացնել Հայաստանում կենսաթոշակային համականգի բարեփոխումներին վերաբերող հիմնախնդիրները: Այն նկարագրում է Հայաստանի գործող կենսաթոշակային համակարգը, որի համաձայն ներկայիս աշխատողները  վճարումներ են կատարում կենսաթոշակային համակարգ և այդ վճարումները օգտագործվում են ներկայիս թոշակառուների կենսաթոշակները ապահովելու համար: Ակնհայտ է, որ գործող կենսաթոշակային համակարգը թերի է և կա բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն:

Աշխատությունում առաջարկված են կենսաթոշակային համակարգի երկու այլընտրանքային մոդելներ, որոնք կարող են կիրառվել Հայաստանում: Ներկայացված են տարբեր սցենարների և մոդելների ակտուարական նմանակման արդյունքները:

 

 

Պետական սոցիալական նպատակային աջակցությունը առավել կարիքավորներին. հայստանյան փորձը

Ներկայացվել է AIPRG-ի միջազգային երրորդ համաժողովին

Աստղիկ Մինասյան, Հասմիկ Ղուկասյան

 

Հոդվածը ներկայացնում է Հայաստանի ներկայիս սոցիալական աջակցության ծրագրի ամփոփ նկարագիրրը: Այն դիտարկում է հետխորհրդային  ժամանակաշրջանում գործող պետական սոցիալական համակարգը և Հայաստանի անկախության սկզբնաշրջանում իրականացրած առանցքային փոփոխությունները: Հոդվածում լուսաբանված են այն խնդիրները, որոնք կապված են պետական փոխհատուցումների հետ: Վերջիններս կատարվում են առանց հաշվի առնելու ընտանիքի եկամուտի չափը: Բացի այդ առկա են մի շարք շեղումներ, որոնք ի հայտ են գալիս, երբ միևնույն մարդուն իրեն հասանելիքից ավել նպաստ է տրամադրվում:  Արդյունքում տեղի ունեցավ սոցիալական աջակցության համար նախատեսված սահմանափակ ֆոնդերի ոչ արդյունավետ և անարդար բաշխում: Այնուհետև, ներկայացվում են պետական սոցիալական աջակցության համակարգի վերջին զարգացումները, ինչպես նաև ընտանիքի խոցելիության գնահատման համակարգի ներդրման մեխանիզմները:

Այն ներառում է քաղաքական նախաձեռնությունների զարգացմանը նպաստող իրականացված հարցումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների ամփոփ նկարագրությունը: Ներկայացված են նաև բարեփոխումների հիմքում ընկած հիմնական մոտեցումները և սկզբունքները: Հոդվածը եզրափակվում է սոցիալական աջակցությանը վերաբերող նոր գաղափարների և ուղղությունների շարադրմամբ, որոնք ներկայումս քննարկումմների առարկա են պետական գործակալությունների և քաղաքականություն մշակողների շրջանակներում:  

 

Հայաստանի գյուղական շրջանների կայուն աղքատության ետևում կանգնած գործոնները

Ներկայացվել է AIPRG-ի միջազգային երրորդ համաժողովին

Գոհար Մինասյան, Աղասի Մկրտչյան

 

            1996-2003թթ. միջև ընկած ծամանակահատվածում աղքատության գնահատումը տնային տնտեսություններում իրականացված հարցումների միջոցով չհանգեցրեց աղքատության նվազեցմանը գյուղական շրջաններում: Միաժամանակ, աղքատության նվազումը քաղաքներում, մասնավորապես մայրաքաղաում` զգալի էր: Այս աշխատությունը նպատակաուղղված է ներկայացնել Հայաստանի գյուղական շրջաններում երկարատև աղքատության հանգեցնող գործոնները:

Գյուղատնտեսության ոլորտում ունենալով նկատվող աճ` գյուղական շրջանների աղքատությունը մնում է անփոփոխ, քանի որ ագարակների եկամուտները չեն համապատասխանում աճող գյուղատնտեսական ավելացված արժեքին: Բացի այդ, հարաբերական գների բացասական ցնցումները



ԱՄՍԱԳԻՐ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԱՄՆ-ում` 28179 փոստային դասիչ, Վաշինգտոն, 20038-9998, ԱՄՆ
ՀՀ-ում` Երևան 0010, Նալբանդյան 50, բն. 16, ՀՀ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ


© AIPRG2008
Website design and development by BRONCOWAY